Վիտալի Բալասանյանը մտադիր է մասնակցել Արցախի նախագահի ընտրություններին

Վիտալի Բալասանյանը մտադիր է մասնակցել Արցախի նախագահի ընտրություններին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի 2020-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով:

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը»,-ասել է նա, հայտնում է Արցախպրեսը:

«Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Բալասանյանը:

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012-ին նախագահական, ապա և 2015-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են:

«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն անկասկած կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- իր խոսքը եզրափակել է Բալասանյանը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ ԼՂ հարցում որևէ մեկին թույլ չի տրվի բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ:«Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ, որևէ մեկին թույլ չի տրվելու», - ընդգծել է Բալասանյանը,

Բալասանյանը կարծում է, որ Մարտի մեկի գործի հետ կապ չունի 0038 բանաձևը, և առհասարակ ՀՀ-ում 2008-ին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հոդվածը ծիծաղելի է համարում: Այս մասին Բալասանյանը խոսել է Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքներն ինքը օրինաչա՞փ է համարում, թե ոչ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---