Մակեդոնիայի անվանափոխությունը սկսվել է

Մակեդոնիայի անվանափոխությունը սկսվել է

PanARMENIAN.Net - Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի միջև պայմանագրի համաձայն Մակեդոնիայի անվանափոխության գործընթացը մեկնարկել է: Առաջին հերթին կփոխվեն կառավարական շենքերի և սահմանային անցակետերի ցուցանակները:

Հունաստանի խորհրդարանն ավելի վաղ կողմ էր քվեարկել Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, 300 հոգանոց խորհրդարանում «կողմ» է քվեարկել 153 պատգամավոր։

Ակնկալվում է, որ նախարարների կաբինետի շենքի առջև կբարձրացվի ՆԱՏՕ-ի դրոշը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այնուհետև Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները պետք է իրազեկեն անվանափոխության մասին ՄԱԿ քարտուղարությանը, անդամ և դիտորդ երկրներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին:

Հունաստանը և Մակեդոնիան 2018-ի հունիսին պայմանագիր են ստորագրել, որով կարգավորվում է երկար տարիներ շարունակվող վեճը նախկին հարավսլավական հանրապետության անվան հետ կապված և բացում է Սկոպյեի ճանապարհը դեպի ՆԱՏՕ և ԵՄ։ Փաստաթղթի համաձայն, հանրապետությունը պետք է փոխի անունը և կոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»։ Պայմանագիրը հանրաքվեի դրվեց Մակեդոնիայում, որին, սակայն, մասնակցեց ընտրողների 37 տոկոսը: Քվեարկությանը մասնակցածների 91,5%-ը կողմ է արտահայտվել համաձայնագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---