Ծառուկյան. Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ՝ եթե չփոխվի, կողմ չենք քվեարկի

Ծառուկյան. Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ՝ եթե չփոխվի, կողմ չենք քվեարկի

PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասել է, որ այն շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով ու ցանկություններով լի է, բայց այն տնտեսական հեղափոխության ծրագիր չէ:

«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

«Չեմ թաքցնում կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում», - ասել է Ծառուկյանը։ Սակայն, նա նշել է, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որը այսօր բացակայում է։

Ծառուկյանը նշել է, որ ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ «Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ ու պայմաններ փոխվեն: Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում...մերը պետք ավելի լավ լինի», - ասել է նա։

Ծառուկյանը նաև նկատել է՝ եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուր, ժամկետներ և մեխանիզմ։

Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի կառավարության ծրագիրը։Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, գործադիրի ծրագիրը հաստատվել է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---