ՊՆ ղեկավար. Հայ-կիպրական գործակցությունն ամուր իրավական հիմքեր ունի

ՊՆ ղեկավար. Հայ-կիպրական գործակցությունն ամուր իրավական հիմքեր ունի

PanARMENIAN.Net - Հայ-կիպրական համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հատուկ նշում եմ իրավական կարգավորումները, որ հետագայում ռազմական ոլորտում խնդիրներ չառաջանան», - ասել է Դավիթ Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ կիպրացի գործընկերոջ հետ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության ու համատեղ վարժանքներ անցկացնելու ոլորտում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Կիպրոսի պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում հայկական հումանիտար գործողության մանրասմաները:

«Ներկայացրել եմ մեր հումանիտար գործողության բոլոր մանրամասները և մենք գտնում ենք, որ երկուստեք կարևոր է տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---