Տոնոյան. Եթե անհրաժեշտ լինի Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցել, ՀՀ-ն կանի դա օրենքի տառին համապատասխան

Տոնոյան. Եթե անհրաժեշտ լինի Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցել, ՀՀ-ն կանի դա օրենքի տառին համապատասխան

PanARMENIAN.Net - Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանում Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Եվ ՀՀ հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան», - ասել է Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարն ասել է նաև, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։

«Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասել է Տոնոյանը։

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

 Ուշագրավ
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը
Դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները