Փաշինյան. Թոշակը 5000 դրամով բարձրացնելու համար 30 մլրդ դրամ է պետք

Փաշինյան. Թոշակը 5000 դրամով բարձրացնելու համար 30 մլրդ դրամ է պետք

PanARMENIAN.Net - Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար 6 մլրդ դրամ է հարկավոր, 5000 դրամով բարձրացնելու համար՝ 30 մլրդ դրամ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Նա հավելել է, որ այդ հարցը լուծելու համար պետք է տնտեսական աճ ապահովել, ինչպես նաև կրճատել ստվերը տնտեսության մեջ՝ նշելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%:

«Հայաստանում ոլորտներ կան, որոնք աչքի առաջ են, բայց ստվերում են գործում: Կա կաբելային հեռուստատեսություն՝ կաբելով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում ու ամեն ամիս 5000 դրամ վերցնում: ՊԵԿ-ին հանձնարարել եմ բացահայտել այդ համակարգը՝ կամ հարկային դաշտ պիտի գան, կամ չգործեն»,- ասել է Փաշինյանը:

Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի կառավարության ծրագիրը։Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, գործադիրի ծրագիրը հաստատվել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---