Փաշինյանն իր խորհրդականից պահանջել է պարզաբանել Տեր-Պետրոսյանի մասին FB գրառումը

Փաշինյանն իր խորհրդականից պահանջել է պարզաբանել Տեր-Պետրոսյանի մասին FB գրառումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդական Սրբուհի Ղազարյանից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նրա ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և կառավարության կարծիքը:Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ:

Կարապետյանը հավելել է նաև, որ վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: «Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,-ասվում է վարչապետի մամուլի քարտուղարի գրառման մեջ:

Ավելի վաղ Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր էր ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․«Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն 3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել (ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների) այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «բեզօգովոռոչնայա կապիտուլացիա»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---