ՌԴ-ում հայ բանվորը երեխային փրկել է հրդեհից

ՌԴ-ում հայ բանվորը երեխային փրկել է հրդեհից

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ՌԴ Լուգա քաղաքի հրշեջները հաղորդագրություն են ստացել 5 հարկանի շենքի 1-ին հարկում հրդեհի մասին: Պատահարի մասին հայտնել են հարևաններն ու տեղի ընկերության բանվոր Ալեքսանդր Վարդանյանը: Նա այդ ժամանակ նորոգում էր շենքի տանիքը:

Ծխի հոտ զգալով Վարդանյանն իջել է կտուրից և տեսել, որ բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս: Մինչև հարևանները հրշեջներին էին կանչում, Վարդանյանը, տան տեր հանդիսացող տարեց կնոջից, որը բացել է կողպած դուռը, իմացել է, որ տանը փոքր երեխաներ կան:

Ալեքսանդր Վարդանյանը, չսպասելով հրշեջներին, անմիջապես օգնության է շտապել: Ռիսկի ենթարկելով սեփական կյանքը՝ նա մտել է այրվող բնակարան, շոշափելով գտել է հատակին անգիտակից ընկած աղջկա ձեռքն ու դուրս բերել նրան, գրում է 47channel.ru-ն:

Տանը մնացած տղային հանել են արդեն եկած հրշեջները, նրան հոսպիտալացրել են, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղան մահացել է: Ալեքսանդրի կողմից փրկված Նաստյան դեռ ծանր վիճակում հիվանդանոցում է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---