Փաշինյանը՝ փողոցային առևտրի մասին. Թույլ չենք տա Երևանի կենտրոնը դարձնել Ստամբուլի բազար

Փաշինյանը՝ փողոցային առևտրի մասին. Թույլ չենք տա Երևանի կենտրոնը դարձնել  Ստամբուլի բազար

PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է փողոցային առևտուր անողների պահանջին:

Փաշինյանը դատապարտել է փողոցային առևտուր անողների հայտարարություններն այն մասին, թե՝ «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում»:

«Երևանի կենտրոնը սարքել են Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան՝ արևելյան բազար»,-դժգոհել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցի են իրականացրել կառավարության դիմաց:

Ընթերցեք նաև՝ «Փաշինյանը՝ հարկերից խուսափող առևտրականներին. Առաջ արտոնյալներ կային, հիմա որոշներն են ուզում արտոնյալ դառնալ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---