Սթենդափ-ցերեկույթ՝ ԱԺ-ում. Վարչապետն ու օրենսդիրներն անեկդոտներ են պատմում

Սթենդափ-ցերեկույթ՝ ԱԺ-ում. Վարչապետն ու օրենսդիրներն անեկդոտներ  են պատմում

PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանը քննարկում է ՀՀ կառավարության ծրագիրը:

Վարչապետը, ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները միմյանց հակադարձում են ոչ միայն թվերով ու փաստարկներով, այլ նաև անեկդոտներով:

Առյուծի անեկդոտը

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ տնտեսական հեղափոխության ճանապարհային քարտեզի բացակայության վերաբերյալ դիտարկմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց առյուծի անեկդոտը:

«Ձեր խմբակցության որոշ հարցեր ինձ ստիպում են հիշել առյուծի անեկդոտը՝ ասում ա, որ անապատում առյուծը հետևից ընկած լինի, ինչ կանես, ասում ա՝ ծառը կբարձրանամ, հետո ասում ա՝ չէ, ծառ չկա, չգիտեմ, ասում ա՝ սարը կբարձրանամ, ասում ա՝ սար չկա, ասում ա՝ չհասկացա՝ դուք իմ կողմից ե՞ք, թե առյուծի: Հիմի ձեր ուզածն ի՞նչ ա, որ էդ փոփոխությունը լինի, թե՞ չլինի», - ասաց Փաշինյանը:

Մսով պերաշկու անկդոտը

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Փաշինյանին հիշեցրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ նրա դիտարկումները, երբ վերջինս այն ասոցացրեց մսով պերաշկու անեկդոտի հետ:

«Մսով պերաշկիի մասին անեկդոտը հիշեք, պարոն վարչապետ, երբ մարդը մսով պերաշկի է առնում, կծում է, ասում է՝ միսն ո՞ւր է, ասում են՝ դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է՝ ո՞ւր է, ասում են՝ հոպ, անցար: Նայեք՝ հանկարծ այդ իրավիճակում չհայտնվեք», - ասաց Գորգիսյանը:

Մուննաթով ուսանողի անեկդոտը

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանի այն դիտարկմանը, թե վարչապետը «մուննաթ է գալիս ընդդիմադիր խմբակցությունների վրա», պատմեց քննությանը չպատրաստված ուսանողի անեկդոտը:

«Մի ուսանողուհի գալիս ա քննության, դասախոսն առաջին հարցն է տալիս, սակայն աղջիկը չի պատասխանում, երկրորդ հարցն ա տալիս, դարձյալ չի կարողանում պատասխանել, երրորդ հարցն է տալիս՝ նորից չի պատասխանում: Այդ ժամանակ դասախոսն ուսանողուհուն ասում ա՝ աղջիկ ջան, եթե դասդ չես սովորել, ինչու ես եկել: Աղջիկը պատասխանում ա դասախոսին՝ բա մուննաթ խի ես գալիս»,- պատմել է Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---