// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ֆինանսների նախարար. Լավ ապրելու համար աշխատեք, ոչ թե սպասեք

Ֆինանսների նախարար. Լավ ապրելու համար աշխատեք, ոչ թե սպասեք

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ լավ ապրելու համար պետք է աշխատել, ոչ թե որևէ բանի սպասել:

«Լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է: Խոսքը, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց: Պասիվ, կրավորական կեցվածքով որևէ բանի հասնել հնարավոր չէ»,- ասել է Ջանջուղազյանը, հայտնում է Yerkir.am-ը:

Նա համաձայն չէ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկմանը, թե թվերի բացակայության պատճառով կառավարության ներկայացրած ծրագիրն անչափելի է: «Որ կարող է այդպիսի տեսակետ գոյություն ունենալ, իհարկե, համաձայն եմ, բայց, որ դա հսկողություն իրականացնելու միակ ճանապարհն է, բնավ համաձայն չեմ: Բացի կառավարության ծրագրից, կառավարությունը նաև այլ փաստաթղթեր է ներկայացնում Ազգային ժողովին: Ներկայացնում է յուրաքանչյուր տարվա համար բյուջեի նախագիծ, և շատ էական կլինի ԱԺ պատգամավորների ներգրավվածությունն ու մասնակցությունն այդ գործընթացներին, որովհետև դրանից է կախված, թե որքանով հետո կկարողանանք դատողություն անել այս կամ այն ծրագրի արդյունավետության վերաբերյալ»,- ասել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, ասել է, որ մարդու աղքատությունն առաջին հերթին իր գլխում է:Նա հավելել է, որ աղքատությունը սոցիալական երևույթ լինելուց բացի, նաև հոգեբանական երևույթ է: «Չի կարող աղքատությունը գլխում չհաղթահարած մարդը, հաղթահարի այն իրականում: Թեկուզ ամեն օր 100,000 դոլար տաս»,-ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Երթը կանցնի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 ինքնաթիռ
Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո