Պատգամավորը սահմանել է տնտեսական հեղափոխությունը. Աճի հիմքում ոչ թե կապիտալն է, այլ մարդու ստեղծարար ուժը13 փետրվարի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ սահմանել է տնտեսական հեղափոխությունը: «Մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը, քանի որ այստեղ ընկալման տարբերություններ կան. հնարավոր է մենք ընկալենք այն որպես մի իրավիճակ, երբ մեր երկրում օրինակ ավելի շատ արտաքին ներդրումներ են արվում, կամ մեր երկրում ՀՆԱ-ն կրնկանապատկվում է, բայց եթե մենք խոսում ենք հեղափոխությունից, դա նշանակում է, որ դրա տակ կա մի փիլիսոփայություն», - ասել է պատգամավորը: Ըստ պատգամավորի՝ ինչպես քաղաքական հեղափոխոթյան, այպես էլ տնտեսական հեղափոխության ժամանակ մարդն է ամենակարևոր արժեքն ու ամբողջ գործընթացի հիմական դերակատարը: «Մենք բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն, այսինքն մենք հստակ հայտարարում ենք, որ ՀՀ-ում ոչ թե կապիտալը, այլ մարդու ստեղծարար ուժն է շարժիչ ուժը, ահա սա է հեղափոխությունը», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ուզում են նոր ճանապարհներ ցույց տալ իշխանությանը, ապա պետք է ցույց տան մեր երկրում ավելի լավ աշխատելու, ավելի շատ ստեղծագործելու ճանապարհները: Անդրադառանլով նախորդ կառավարությունների ծրագրերի հետ տարվող զուգահեռներին, Կարապետյանն ասել է, որ ի տարբերություն նախորդների, այս ծրագրում ասվում է, թե ում համար և ինչպես են արվելու բարեփոխումները: «Մեզ ասում են տնտեսական զարգացման մոդելը պարզ չէ. պարզ չէ, քանի որ մոդելը կաղապար է, իսկ մենք չենք կարող ստեղծագործ պրոցեսը կաղապարել, երբ մենք խոսում են հեղափոխության մասին: Ինչպես անել, ահա դրա պատասխանը ծրագիրն ամբողջությամբ տալիս է՝ ազատ դաշտ ստեղծելով, կոռուպցիայից զերծ հանրություն ստեղծելով», - ասել է պատգամավորը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» |