Մի խումբ ուսանողներ ցույց են անում ԵՊՀ ռեկտորի դեմ

Մի խումբ ուսանողներ ցույց են անում ԵՊՀ ռեկտորի դեմ

PanARMENIAN.Net - Մի խումբ ուսանողներ ցույց են իրականացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ: Նրանք վանկարկում են «ԵՊՀ-ն առանց Արամի», «Արամ հեռացիր», «Ազատ, անկախ ուսանող», նաև նմանաբովանդակ պաստառներ են տանում:

Ուսանողները պահանջում են, որ հոգաբարձուների խորհուրդը հետ կանչի Արամ Սիմոնյանին: Ուսանողներից մեկը բարձրախոսով հայտարարել է, որ ստեղծել են նոր շարժում` «100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի», հայտնում է «Առավոտը:

«Հոգաբարձուների խորհուրդը պետք է արտահերթ նիստ հրավիրի և անվստահություն հայտնի Արամ Սիմոնյանին, քանզի Արամ Սիմոնյանը տարիներ շարունակ գործել է հակաուսանողական և վերջին բացահայտումներն էլ դրա վառ ապացույցն են, 800 մլն-ի չարաշահումներ են հայտնաբերվել»,-բարձրախոսով հայտարարել է մասնակիցներից մեկը:

Դեկտեմբերին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի պետական համալսարանում ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել էր, որ 800 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: ԵՊՀ ռեկտորն էլ հրատապ ասուլիսում մեկնաբանել էր խնդիրը՝ ՊՎԾ-ին անվանելով «ոչ պրոֆեսիոնալ» կառույց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---