Վարչապետը՝ պատգամավորներին. Եթե խոսքումս մունաթ կամ հեգնանք եք զգացել, կներեք

Վարչապետը՝ պատգամավորներին. Եթե խոսքումս մունաթ կամ հեգնանք եք զգացել, կներեք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում նշել է, որ անցնող երեք օրվա քննարկումները ցույց են տվել՝ ՀՀ-ն ունի նոր որակի խորհրդարան:

Փաշինյանը նաև ներողություն է խնդրել բոլոր այն պատգամավորներից, որոնք իր խոսքում «մունաթ կամ հեգնանք են նկատել»:

«Եթե իմ խոսքից որևէ մեկը մունաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Կարծում եմ, որ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն ստանա, որ ես մունաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, սա միանգամայն սխալ է», - ասել է Փաշինյանը:

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---