Ռուբինյան. ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ աջակցում է, ոչ էլ չի աջակցում Արցախի` բանակցային սեղան վերադառնալուն

Ռուբինյան. ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ աջակցում է, ոչ էլ չի աջակցում Արցախի` բանակցային  սեղան վերադառնալուն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները ոչ աջակցում են, ոչ էլ չեն աջակցում Արցախի` բանակցային գործընթաց վերադառնալուն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համար կարևոր է, որ հակամարտության բոլոր կողմերը համաձայնության գան։ Բայց մենք մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխում. եթե մենք ուզում ենք արդյունավետ բանակցություններ, ապա այս հակամարտության կարգավորման մեջ պետք է որոշիչ ձայն ունենա նաև Արցախը»,- նշել է նա, հայտնում է Yerkir.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները կխանգարե՞ն բանակցություններին՝ Ռուբինյանն ասել է, որ ցանկացած ագրեսիվ հայտարարություն խանգարում է։

Անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հավանականությանը՝ նա ասել է. «Այս պահին քննարկումներն ընթանում են ԱԳ նախարարների մակարդակով, և երբ գա այդ ժամանակը, վստահաբար, ԱԳՆ-ն կհայտարարի այդ մասին»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցություններին:«Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---