Փաշինյանը՝ ԼՀԿ-ին. ԵՄ-ի, ԱՄՆ-ի դրոշի հետ ձեր գրասենյակի մոտ բա ինչո՞ւ ՌԴ-ի, չեմ ասում՝ Վատիկանի դրոշները չեք կախել

Փաշինյանը՝ ԼՀԿ-ին. ԵՄ-ի, ԱՄՆ-ի դրոշի հետ ձեր գրասենյակի մոտ բա ինչո՞ւ  ՌԴ-ի, չեմ ասում՝ Վատիկանի դրոշները չեք կախել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում արձագանքել է «հեղափոխություն չի եղել» ասողներին. նա մասնավորապես արձագանքել է այդպես ասող՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

«Ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա որ չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք այստեղ նստած: Ձեզ համար իհարկե հեղափոխություն չի եղել, խոսում եք անկախ, ինքնիշխան Հայաստանից, բայց ձեր հիմնարկների առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի դրոշն եք տնկում, ու մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ արտաքին քաղաքականությունը պետք է հավասարակշռել: Բա այդ դեպքում Ռուսաստանի դրոշն ինչու չեք տեղադրում, էլ չեմ ասում, Վատիկանի դրոշը», - ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է՝ չեն եկել ժողովրդին խաբելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչած քննադատությանը:

Փաշինյանը մասնավորապես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասել է, որ իրեն չհամեմատի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---