ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանի մեղադրականը դատախազություն է ուղարկվել

ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանի մեղադրականը դատախազություն է ուղարկվել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկել է դատախազություն: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:

2018 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությանում հարուցված քրեական գործի շրջանակում Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---