Մուկուչյան. Առաջին անգամ ընտրությունները չվիճարկվեցին15 փետրվարի 2019 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ զեկույցը: Նա հայտարարել է, որ նախորդ բոլոր ընտրություններում դատական կարգով վիճարկվել են համապետական ընտրությունների արդյունքները, սակայն այս ընտրություններն այդ առումով բացառություն էին: «Առաջին անգամ Սահմանադրական դատարան որևէ վիճարկում տեղի չունեցավ: Սա իրականում բավականին մեծ ձեռքբերում է, սա նաև ընտրությունների թափանցիկ ու հրապարակային կազմակերպման արդյունք է», - հայտարարել է Մուկուչյանը: Ըստ նրա, Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրակաշառքի վերաբերյալ 83 բիլբորդ է տեղադրվել ամբողջ հանրապետության տարածքում, ԿԸՀ պաշտոնական կայքում, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում փակցվել են պաստառներ: Ընտրական գործընթացի ժամկետների խախտում տեղի չի ունեցել: Քվեարկությունից առաջ, ինչպես նաև քվեարկության ընթացքում միջազգային ու տեղական բոլոր դիտորդները, լիարժեք հետևել են նախընտրական ու ընտրական գործընթացին: 57 ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվել և դրանց հիմնական մասում փոփոխություններ չեն գրանցվել: Գործընթացը կազմակերպվել է հրապարակային, մասնակից են եղել դիտորդներ, կուսակցությունների ներկայացուցիչներ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որում ձայների 71%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |