Օհանյան․ Մարտի 1-ին բանակը ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել (վիդեո) 15 փետրվարի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանն անդրադարձել է 2008-ի մարտի 1-ին բանակի գործողություններին և 0038 գաղտնի հրամանին: Ավալի վաղ ՀՔԾ-ն մասամբ հրապարակել էր 0038 գաղտնի հրամանը, որը ստորագրվել էր 2008 թվականի փետրվարին և, այն օրերի ընդդիմության պնդմամբ, բանակը քաղաքական գործընթացներին ներգրավելուն էր ուղղված։ Փաստաթղթով հրամայվում է ԶՈւ ամողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ հրաման ստանալը։ Հրամանի 3-րդ կետով, որը նախկինում մամուլում չէր հայտնվել, ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին հրամայվում էր ստեղծել բարձր շարժունակության հավաքական ստորաբաժանումներ, որոնք կկարողանան արդյունավետ գործել բարդ իրավիճակներում, hամալրել դրանք առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով ու ենթասպաներով՝ 100-ական հոգի, զինել հրաձգային զենքերով։ «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ»,- ասել է նա: Ըստ Օհանյանի, ԱԱԾ, ոստիկանության և այլոց տվյլներով, կային խմբեր, որոնք սադրելու, զենք հայթայթելու նպատակով պատրաստվում էին հարձակվել տարբեր զորամասերի վրա։ «Այն հույժ գաղտնի հրաման էր ոչ թե ինչ-որ բան թաքցնելու նպատակով, այլ որովհետև բանակում այդպես ընդունված է։ Հրամանը գրավոր է գրված, այսինքն՝ ոչ մեկից չէինք կարող թաքցնել», - ասել է նա, նշելով, որ այն հասցված էր մոտ 1000 հոգու։ «Եթե նպատակ լիներ ոչնչացնելու, 10 տարում այն կոչնչացվեր», - շեշտել է նա։ Սեյրան Օհանյանը նաև համոզմունք է հայտնել, որ այն օրերի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին։ Օհանյանը, Միքայել Հարությունյանը, Քոչարյանը ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրյալներ են Մարտի 1-ի գործով։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |