Փաշինյան. Ձեռքի տակ շատ ներդրումային ծրագրեր ունենք, իրատեսականները ֆիլտրելու մեխանիզմ ենք մշակել15 փետրվարի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում հանձնարարել է վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել խնդիրները, կենտրոնացնել ամբողջ տեղեկատվությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Նա ասել է, որ կառավարության ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր: «Այդ ներդրումային ծրագրերի մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասը պետք է վերանայվի: Իմ խնդրանքն է, որ ամբողջ տեղեկատվությունը ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանա մեկ գերատեսչությունում», - ասել է վարչապետը: Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով հնարավոր ներդրողների հետ գործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ֆիլտրող մեխանիզմ է մշակվել: «Այս ընթացքում գալիս են տարբեր ներդրողներ, երբեմն լինում է, որ մենք ոչ լուրջ խոսակցության վրա ժամանակ ենք ծախսում: Սրանից խուսափելու համար ֆիլտր ենք մշակել՝ առաջարկվում է բանակցել ներդրումային առաջարկներ ներկայացնող միայն այն անձանց հետ, որոնք բանկերից կներկայացնեն տեղեկանք, որը ցույց կտա նրանց բանկային պատմությունը. դա շատ կարևոր է նրանց ներդրումային պոտենցիալը հասկանալու համար», - ասել է Փաշինյանը՝ հանձնարարելով ժամանակ չծախսել այնպիսի ներդրողների վրա, որոնք այսպիսի հավաստիացումներ չեն ունենա: Ընթերցեք նաև՝ «Վարչապետի 15 հանձնարարականը՝ տնտեսական հեղափոխության մեկնարկին»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |