ԱԳԼՃԿ-ներում սպառողին չեն կարողանա խաբել. Գազը ծավալի փոխարեն քաշով կվաճառվի

ԱԳԼՃԿ-ներում սպառողին չեն կարողանա խաբել. Գազը ծավալի փոխարեն քաշով կվաճառվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն ավտոգազալցակայաններում սեղմված գազը պետք է վաճառվի քաշով՝ ծավալի փոխարեն:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ սրանով կանխարգելվում են մոտ 700,000 շահառուի իրավունքների ոտնահարման հնարավոր ռիսկերը:

«Խոսքը տվյալ դեպքում ավտոգազալցակայաններում գազի վաճառքի համար սահմանված պահանջի մասին է, ըստ որի՝ պետք է վաճառքը կազմակերպվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով», - ասել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ բողոքներ են ստանում սպառողներից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված տարբերություններ կան։

«Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվի հարկային դաշտում», - ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ գազի ակցիզային հարկի ավելացում նախագիծը չի ենթադրում։

«Հիմա հարց՝ կարող է արդյոք այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման։ Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները կհայտարարն, որ իրենք իրենց գործունեության ամենասկզբից մինչև այսօր բոլոր սպառողներն խաբել են», - ասել վարչապետը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---