Հուլիսի 22-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահը19 հուլիսի 2008 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-25 տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչի պաշտոնական այցը Հայաստան` ԵԽԽՎ-ի եւ ՀՀ միջեւ համագործակցությունը խորացնելու եւ 1609 ու 1620 բանաձեւերի իրագործմանն աջակցելու նպատակով: Ինչպես ասվում է ԵԽ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաշվի առնելով ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի արդյունքները, ԵԽԽՎ նախագահը մտադիր է գնահատել մարտի 1-2 ողբերգական իրադարձությունների հետաքննության հավաստիությունը, մասնավորապես, այդ կապակցությամբ ձերբակալված մարդկանց հարցն արծարծել: Հիմնվելով վերջերս Ադրբեջան կատարած այցի արդյունքների վրա` նա նաեւ կանդրադառնա վերջին քաղաքական իրադարձություններին, որոնք առնչություն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի եւ մարտի իրադարձությունները ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի անդամների հետ: Բացի այդ, Լուիս Մարիա դը Պուչը հանդիպել է խորհրդարան ընտրված կուսակցությունների այդ թվում «Ժառանգություն» դաշինքի ներկայացուցիչների հետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |