2020-ին 450 միկրոավտոբուս պիտի հանվի շահագործումից, խնդիրը հրատապ լուծում է պահանջում15 փետրվարի 2019 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել. Նա հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի շահագործելու իրավունք չունեն, 2020 թվականին դրանցից 450-ը պետք է լքեն ցանցը: «Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է հանվի ցանցից, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել», - ասել է Մարության: Նա նշել է, որ այս պահին հրատապ կերպով փորձում են լուծել խնդիրը: «Նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում», - եզրափակել է Մարությանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության 70 նոր ավտոբուս կմտնի շահագործման մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |