ՀՀ այցելած ադրբեջանցի լրագրող. Փաշինյանը կոշտացրել է հայերի դիրքորոշումը ԼՂ հարցում

ՀՀ այցելած ադրբեջանցի լրագրող. Փաշինյանը կոշտացրել է հայերի դիրքորոշումը ԼՂ հարցում

PanARMENIAN.Net - Վերջերս Հայաստան այցելած ադրբեջանական Turan գործակալության խմբագիր Շահին Հաջիևը հրապարակել է իր տպավորությունները ՀՀ այցից: Նա մասնավորապես անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից հետո Արցախյան հիմնահարցի շուրջ հայ հասարակության տրամադրություններին:

Հաջիևը գրում է, որ դժվար է գերագնահատել մի երկրի հասարակական կարծիքին ծանոթանալու հնարավորությունը, որի հետ գտնվում ես պատերազմական վիճակում։

«Բաքվում և Երևանում իշխանություններից համաձայնություն ստանալը հեշտ չէր, և ամիսներ է պահանջել: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրի գերատեսչություններին: Առանձնահատուկ երախտիք եմ հայտնում ՀՀ ԱԳՆ-ին՝ ադրբեջանցի լրագրողին հավատարմագրելու համար», - գրել է Հաջիևը:

Հեղինակը նշել է, որ անձամբ իրեն և Ադրբեջանում շատերին նախևառաջ հետաքրքրում էր մի հարց՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո, ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, արդյոք կա՞ հույս, որ Փաշինյանի թիմի հետ հնարավոր կլինի պայմանավորվել:

«Այս հարցերի պատասխանները կարելի է տեսնել անզեն աչքով: Եթե ամփոփելու լինեմ Հայաստանում զրուցակիցներիս խոսքերն ու գնահատականները, ապա դրանք այսպիսի տեսք կունենան՝ 1․ մենք՝ հայերս, ձեզ (ադրբեջանցիներին-խմբ.) չենք վստահում, 2․ դուք պետք է անեք առաջին քայլը և ապացուցեք, որ այլևս չեք դիմի պատերազմի, 3․ Ղարաբաղն ու հարակից շրջանները չենք վերադարձնելու, և այդ հարցն առհասարակ պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ Ղարաբաղին, 4․ պատերազմից չենք վախենում, և դուք ուժով ոչնչի չեք հասնի», - գրել է հեղինակը:

Հաջիևը նկատել է նաև, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ կոշտացրել են հայ հասարակության դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։

«Այդ տրամադրությունները կարելի է նկարագրել այսպես․ Սերժ Սարգսյանի ծախու վարչակարգը պատրաստ էր հանձնել Ղարաբաղի շրջանները՝ իշխանությունը պահելու համար։ Սակայն կոռումպացված կառավարության տապալումից և ժողովրդավարության հաստատումից հետո ժողովուրդն այլևս թույլ չի տա նման բան։ Էյֆորիան, որ հաջողվել է տապալել ատելի վարչակարգը, և բոլոր մյուս հարցերը հիմա կարելի է լուծել, զգացվում է ամենուր», - իր տպավորություններն է պատմել հեղինակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---