Երևանում 50 աշխատատեղով և 130 սենյակով հյուրանոց է բացվել15 փետրվարի 2019 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ներդրումային ծրագիրն իրականացրել է «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ-ի հիմնադիր/նախագահ Ղուկաս Գրիգորյանը: Հյուրանոցի կառուցման աշխատանքները տևել են երեք տարի, կատարվել է մեկ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ: Կառավարության ղեկավարը շրջել է հյուրանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդհանրապես Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1.6 մլն-ի և գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ: «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում առկա է 130 սենյակ, ինչպես նաև կահավորված հանդիպումների սրահ։ Նախասրահը հագեցած է համակարգիչներով, հարմարավետ նստատեղերով, լիցքավորող սարքերով և գերարագ Wi-Fi ինտերնետով: Այնուհետև կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել այստեղ կատարվա վերակառուցման աշխատանքներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |