Ավինյանը հանդիպել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին․ Գործադիրը միջնորդ է «ՎՏԲ»-ի և ընկերության բանակցություններում

Ավինյանը հանդիպել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին․ Գործադիրը միջնորդ է «ՎՏԲ»-ի և  ընկերության բանակցություններում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 15-ին ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը․ հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Փոխվարչապետի գրասենյակը հայտնում է, որ , պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները:

Ավինյանն ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:

Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար:

Ավելի վաղ պղնձաձուլարանի աշխատակիցները արգելափակել էին Հայաստան-Վրաստան երկաթգիծը՝ պահանջելով լուծել իրենց աշխատանքի խնդիրը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---