«Զորեղ ապագա» ՀԿ-ի ղեկավարը բարեգործության պատրվակով մոտ 28 մլն դրամ և 1․5 մլն դրամի շինապրանք է յուրացրել (վիդեո)

«Զորեղ ապագա»  ՀԿ-ի ղեկավարը բարեգործության պատրվակով մոտ 28 մլն դրամ և 1․5 մլն դրամի շինապրանք է յուրացրել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանություն ազգնային անվտանգության ծառայությունից խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է մոտ 28 մլն դրամ և 1․5 մլն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---