Մնացականյան-Լավրով հանդիպում՝ Մյունխենում․ Քննարկել են ԼՂ հարցը

Մնացականյան-Լավրով հանդիպում՝ Մյունխենում․ Քննարկել են ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։

Լավրովն ու Մնացականյանը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացկանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---