ԱԳՆ. Պատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել

ԱԳՆ. Պատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել:

«Մենք արդեն նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել։ Բավական լավ օրակարգ է։ Կարծում եմ՝ այցի ժամանակ մենք ավելի հստակեցրած կլինենք մեր անելիքները թե ԵՄ աջակցության մասով, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնելու առումով», - ասել է Մնացականյանը։

Մյունխենում արտգործնախարարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ:

Մնացականյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվում. նրանք մասնակցում են Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---