«Գրանդ Հոլդինգը» ՀՀ-ում 1-ինն է արտահանման ծավալով, վճարած հարկերով, ներդրումներով և աշխատողների թվով (վիդեո)

«Գրանդ Հոլդինգը» ՀՀ-ում 1-ինն է արտահանման ծավալով, վճարած հարկերով, ներդրումներով և աշխատողների թվով

PanARMENIAN.Net - «Գրանդ Հոլդինգը» տարին ամփոփել է էական առաջընթացով: Այսպես, 2018-ին հոլդինգի ծխախոտ արտադրող ձեռնարկություններն արտահանել են $247 մլն-ի սիգարետ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 10%-ով:

Իր հերթին «Գրանդ Քենդին» արտահանել է 4300 տ հրուշակեղեն՝ 54% աճ գնացելով:

«Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ընկերությունները վճարել են 69 մլրդ դրամ հարկ և առաջինն են ՀՀ խոշոր հարկատուների շարքում:

«Գրանդ Հոլդինգը»` 9524 աշխատակցով, հայրենական արտադրողներից առաջինն է նաև աշխատատեղերի քանակով: 2018-ին աշխատատեղերի քանակն ավելացել է 1206-ով: «Գրանդ Հոլդինգն» առաջինն է նաև կատարած ներդրումների ծավալով:

2018-ին ընկերությունը կատարել է նաև $83 մլն-ի ներդրում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---