Եվրախորհրդարանի պատվիրակությանը թույլ չեն տվել մտնել Վենեսուելա

Եվրախորհրդարանի պատվիրակությանը թույլ չեն տվել մտնել Վենեսուելա

PanARMENIAN.Net - Վենեսուելայի կառավարությունը փետրվարի 17-ին թույլ չի տվել Եվրախորհրդարանի պատվիրակությանը մտնել երկիր:

«Մեզ արտաքսում են Վենեսուելայից: Մեր անձնագրերը վերցրել են»,-հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Էստեբան Գոնսալես Պոնսը: Նա հավելել է, որ իրենց չեն հայտնել արգելքի պատճառները:

Ըստ պատվիրակության անդամի, Եվրոպական ժողովրդական կուսակցության մի քանի անդամ ցանկացել է հանդիպել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի հետ, գրում է Deutsche Welle-ն:

Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասն իր հերթին հայտարարել է, որ պատգամավորներն ուղևորությունից մի քանի օր առաջ դիվանագիտական ուղիներով զգուշացվել են արգելքի մասին:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ:

ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---