Քոչարյանի ավագ որդուն մեղադրանք է առաջադրվել

Քոչարյանի ավագ որդուն մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել փողերի լվացման, հարկերից խուսափելու մեղադրանքով: Այս մասին նա ասել է 2rd.am կայքին տված հարցազրույցում:

Քոչարյանի որդին իրեն առաջադրված մեղադրանքը որակել է «շինծու»։

«ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին և կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել: Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին»,- ասել է Սեդրակ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---