«Պարտեզում» զինված միջադեպի գործով 17 անձի մեղադրանք է առաջադրվել. 1-ը հետախուզվում է

«Պարտեզում» զինված միջադեպի գործով 17 անձի մեղադրանք է առաջադրվել. 1-ը հետախուզվում է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 17 անձի, հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը:

2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմանում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989 թվականի, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ են ձեռք բերվել մասնակիցների շրջանակի վերաբերյալ:

Այսպիսով՝ քրեական գործով, այս պահի դրությամբ, մեղադրյալի կարգավիճակ ունի 17 անձ: Նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 10 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալներից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---