Վարչապետը շնորհակալ է Էնգելին արցախցիների պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ ներկայացնելու համար19 փետրվարի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար` ընդունելով նրան Երևանում: Վարչապետը շնորհավորել է պարոն Էնգելին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթել կուսակցական բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու համար: Ֆրանկ Էնգելը վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ: Միաժամանակ, նա Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջիկա ծրագրերն ու անդրադարձել երկրի քաղաքական կյանքում առկա իրավիճակին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող թեմաների: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |