Վարչապետը շնորհակալ է Էնգելին արցախցիների պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ ներկայացնելու համար

Վարչապետը շնորհակալ է Էնգելին արցախցիների պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ ներկայացնելու համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար` ընդունելով նրան Երևանում:

Վարչապետը շնորհավորել է պարոն Էնգելին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթել կուսակցական բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու համար:

Ֆրանկ Էնգելը վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ: Միաժամանակ, նա Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջիկա ծրագրերն ու անդրադարձել երկրի քաղաքական կյանքում առկա իրավիճակին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող թեմաների:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---