«Իմ քայլի» ֆլեշմոբը. Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները (վիդեո)

«Իմ քայլի» ֆլեշմոբը. Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ֆլեշմոբ է նախաձեռնել:

Խմբակցության պատգամավորներն արտասանում են գրողի՝ իրենց ամենասիրելի քառյակը:

Հայաստանում նշում են հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Դսեղ գյուղում (Հայաստանի Լոռու մարզ) հոգևորականի ընտանիքում: Գրել սկսել է 1880-ականների կեսին: Լայն ճանաչում է ստացել «Բանաստեղծություններ» (1890-1892) ժողովածուի լույս տեսնելուց հետո: Շատ ստեղծագործություններում, ինչպիսիք են «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմը, Թումանյանն անդրադառնում է հայ գյուղացիության ծանր կյանքին: 1899 թվականին Թիֆլիսում ստեղծում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամն էին հայ ականավոր բանաստեղծներ, արձակագիրներ, նկարիչներ և երգահաններ:

Հայ մեծ գրողի 150-ամյակի կապակցությամբ Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանը մի շարք միջոցառումներ կիրականացնի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---