2018-ին ՀՀ բանկերը 20%-ով ավելի շատ հարկ են վճարել19 փետրվարի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բոլոր առևտրային բանկերը 2018 թվականին պետական բյուջե են վճարել 48.6 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 20%-ով շատ է 2017 թվականի 40.4 մլրդ դրամի համեմատ: 2018 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են պետբյուջե մոտ 926․5 մլրդ դրամ 2017-ի 807․4 մլրդ դիմաց։ Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն, ընդ որում, կազմել են 1.306 մլրդ դրամ նախորդ տարվա 1․158 մլրդ դիմաց։ Այսինքն, 1000 խոշոր ձեռնարկությունները ապահովել են հարկերի 70․9 տոկոսն 2018-ի 69․7 տոկոսի դիմաց։ Առավել հետաքրքրիր են մեծահարուստ գործարարների վճարած հարկերի ծավալի փոփոխությունները։ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, բոլոր բանկերն ընդգրկվել են ՀՀ 1000 խոշոր հարկատուի ցուցակում: 2018 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որը բյուջե է վճարել 6.1 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 52%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ավելի քան 6 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 44%-ով: Ընթերցեք նաև՝ «Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը. Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |