Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլիստի դիրքը19 փետրվարի 2019 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կոբուլիյան հայտարարել է, որ երկիրը մտադիր է դիվերսիֆիկացնել բնական գազի շուկան, և չի ցանկանում, որ Ադրբեջանը լինի միակ մատակարարը: «Ուզում ենք, որ Ադրբեջանը լինի (Վրաստանի գազի շուկայում-խմբ.), բայց նաև ուզում ենք գազ ստանալ Ռուսաստանից: Մեր բնակչությունն ու ընկերությունները կշահեն դրանից: Կլինի նվազագույն մրցակցություն, և դա կազդի գների վրա», - ասել է վրացի պաշտոնյան: Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ պայմանագրի ժամկետը երակարաձգելու ուղղությամբ: Ադրբեջանին է պատկանում Վրաստանի բնական գազի շուկայի 99.65%-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |