Հայ հեռացատկորդը բրոնզ է նվաճել Ստամբուլի միջազգային մրցաշարում

Հայ հեռացատկորդը բրոնզ է նվաճել Ստամբուլի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:

Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է 3-րդը և իր տեղը զբաղեցրել պատվո պատվանդանի վրա:

Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացրել է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում: Գոհացնող նոր արդյունքը գրանցվեց գավաթային մրցաշարում: Գյումրեցին հանդես է եկել 3000մ տարածությունում, ցույց տվել 7րոպ. 59, 80 վրկ. արդյունք, սահմանել անձնական ռեկորդ և գրավել պատվավոր չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայ մարզիկները շարունակում են մարզումները Ստամբուլում և Երևան կվերադառնան փետրվարի 22- ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---