Մահացել է Կարլ Լագերֆելդը

Մահացել է Կարլ Լագերֆելդը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում 85 տարեկանում մահացել է նորաձևության լեգենդ Կարլ Լագերֆելդը:

«Բարձր նորաձևության վարպետ, լուսանկարիչ և ոճաբան Լագերֆելդը թույլ էր զգում իրեն վերջին շաբաթներին: Իր կոստյումներով և սև ակնոցով հայտնի Լագերֆելդը 1983-ից ի վեր Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրենն էր»,-գրել է Le Figaro-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կարլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում 1933 թ: 1952-ին նա տեղափոխվել է Փարիզ, իսկ 1974-ին արդեն հիմնել է նորաձևության իր սեփական գիծը՝ Karl Lagerfeld Impression-ը:1987 թ.-ից զբաղվում էր լուսանկարչությամբ, հրատարակել է մի քանի գիրք։ 1993 թ. արժանացել է Lucky Strike Designer Award մրցանակին։

Լագերֆելդն ամուսնացած չի եղել, երեխաներ չունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---