Արցախում «օդային տագնապ» թեմայով քաղպաշտպանության մարզում կանցկացվի

Արցախում «օդային տագնապ» թեմայով քաղպաշտպանության մարզում կանցկացվի

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Արցախում կանցկացվի քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:

Այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մարզումը բարձր մակարդակով անցկացնելու և իրականացվող միջոցառումները սահմանված կարգով վերահսկելու նպատակով ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է մարզման նախապատրաստական, կազմակերպչական, ինչպես նաև ծառայության և տարբեր գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---