Համաներմամբ ազատվածներից 6-ը կալանավորվել է, 1-ը՝ ձերբակալվել, 7-ը հետախուզվում է

Համաներմամբ ազատվածներից 6-ը կալանավորվել է, 1-ը՝ ձերբակալվել, 7-ը հետախուզվում է

PanARMENIAN.Net - Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը հունվարի 21-ի դրությամբ 589 է, որոնցից 30-ը հասցրել է նոր հանցագործություններ կատարել։ Համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկին կատարել է 53 հանցագործություն, հայտնում է Panorama.am-ըոստիկանության վրա հղումով:

Հանցագործություններ կատարած անձանցից 15-ը ստորագրությամբ բաց է թողնվել, 6-ը՝ կալանավորվել, 1-ը՝ ձերբակալվել, 1-ը՝ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է, իսկ 7-ի հայտանաբերման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ:

«37-ը կատարել է գողության (որից 12-ը՝ բնակարանային), 2-ական դեպք է եղել ծեծի, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու՝ առանց հափշտակելու նպատակի, սառը զենք պահելու, ավազակության և մեկական դեպքեր՝ խուլիգանության, գույքի դիտավորյալ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման, սպանության սպառնալիքի, ճանապարհատրանսպորտային պատահարի և դրամանենգության»,-հայտնել են ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից։

Համաներմամբ ազատ արձակվածների կողմից կատարված նոր հանցագործության առավել շատ դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Կենտրոն (12 դեպք), Քանաքեռ-Զեյթուն (6 դեպք), Շենգավիթ (5 դեպք) վարչական շրջաններում, այնուհետև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում (6 դեպք), Լոռու մարզի Ստեփանավան և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում (4-ական դեպք):

Մնացած բնակավայրերում արձանագրվել են առավել քիչ դեպքեր, իսկ Երևան քաղաքի Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում նման դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել։

Վերջին ամիսներին Հայաստանում գողությունների թիվը զգալիորեն ավելացել է։ 2018թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2019թ. հունվարի 25-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է գողության 2717 դեպ, այն դեպքում, երբ 2017թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ու 2018թ. հունվարի 25-ի դրությամբ գրանցվել է 1959 գողություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---