Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships-ի հաղթող

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝  Southwest Class Championships-ի հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատիստները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում: ԱՄՆ- ի Տեխաս նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում անցկացված Southwest Class Championships մրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7, 5 միավոր և դարձել միանձնյա հաղթող:

Մրցումներին մասնակցած 84 շախմատիստներից 11-ը գրոսմայստեր էին:

«Կասպյան գավաթի» խաղարկությունում միանգամից 3 մասնակից 9 հնարավորից վաստակել է 7 –ական միավոր և բաժանել 1- 3-րդ տեղերը: Նրանց թվում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Մոսկվայի « Կոսմոս» հյուրանոցում փետրվարի 20-ին նախատեսված են Aeroflot Open անվանումով միջազգային խոշոր մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Մասնակիցներից 19-ը, այդ թվում ` հանրաճանաչ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ներկայացնում են Հայաստանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը

Միջոցառումը մեկնարկել է փետրվարի 19-ին: Մեկնարկից 45 րոպե անց պարտիաները դադարեցվել են կեղծ ահազանգի պատճառով. իբրև թե «Կոսմոսը» , «Օստանկինո»հեռուստաաշտարակը և «Կազանյան» երկաթուղային կայարանը ականապատված են: Մասնակիցներին շտապ տարհանել են մրցավայրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---