Ալիևի որդին $35 մլն արժողությամբ տուն ունի Ռուբլյովկայում20 փետրվարի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, հողակտոր և տուն ունի մերձմոսկովյան հայտնի Ռուբլյովկայում: Այդ մասին հայտնում է «Պրոեկտ» պարբերականը «Ռոսռեեստրի» տվյալների վրա հղումով: Հեյդար Ալիևն առանձնատան սեփականատերն է դարձել 9 տարեկանում: Ըստ «Ռոսռեեստրի», տունը նրան է նվիրել Ադրբեջանի նախագահի աներ Արիֆ Փաշաևը գնումից մեկ տարի անց: »Մեյենդորֆի այգիներ» ավանում գտնվող հողակտորի մակերեսը գերազանցում է 7 000 քմ, իսկ առանձնատան մակերեսը՝ 1.6 հազար քմ է: «Պրոեկտը» բնակմակերեսի արժեքը գնահատել է մոտ 35 միլիոն դոլար: Հարևանությամբ են գտնվում ՌԴ նախագահի և վարչապետի նստավայրերը: Նույն հատվածում է գտնվում նաև Ալիևի ավագ դստեր՝ Լեյլայի տունը: Արիֆ Փաշաևի զարմիկ Ջամալը ղեկավարում է Pasha Holding –ը՝ մի կորպորացիա, որը միավորում է Ադրբեջանի նախագահական ընտանիքի բազմաթիվ ակտիվները: Այն, որ Pasha Holding-ի հետևում Ադրբեջանի նախագահի դուստրեր Լեյլա և Արզու Ալիևաներներն են, հայտնի է դառնում Kapital bank-ի տարեկան զեկույցից: Pasha Holding-ն իր ակտիվների գումարը գնահատում է $4 մլրդ: Ալիևների և Փաշաևների կլաններն անշարժ գույք ունեն նաև աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Transparency International-ի, Ադրբեջանը 152-րդն է 180 երկրից կոռուպցիայի ընկալման վարկանիշում: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում |