Ամերիաբանկը պարգևատրվել է ՀՀ-ում «կանաչ ներդրումների» աջակցության համար20 փետրվարի 2019 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից (ՎԶԵԲ) մրցանակ է ստացել «Ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար» անվանակարգում: Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավար Վահան Կաջայանը նշել է, որ Բանկն աջակցություն է ցուցաբերել տարբեր ջերմոցային տնտեսությունների, որոնք զբաղվում են ծաղկի, լոլիկի, ելակի աճեցմամբ:
«Մենք ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում: Ջերմոցների թիվը մոտ տասն է, իսկ զբաղեցրած մակերեսը ավելի քան 50 հա է», - նշել է Վահան Կաջայաը՝ հավելելով, որ միջոցներն ուղղվում են ոչ միայն գոյություն ունեցող ջերմոցային տնտեսությունների աջակցությանը, այլ նաև նորերի ստեղծմանը: Ըստ Կաջայանի՝ վերջերս էներգախնայողությանն ուղղված ծրագրերի համար $12.5 մլն-ի ներգրավման վերաբերյալ պայմանագիր է կնքվել:
Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավարը նշել է, որ էներգախնայող տեխոնոլագիաների զարգացման միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, իսկ տեխնոլոգիաների զարգացումը դրանք մատչելի և հետաքրքիր է դարձնում, հատկապես Հայաստանի համար, որը «ոչ կանաչ» էներգառեսուրսներ չունի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |