Վարչապետը հանձնարարել է բացահայտել օֆշորում գրանցված հանքատերերին21 փետրվարի 2019 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Կառավարության փետրվարի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն է ուղարկել ուսումնասիրություն, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Փաշինյանը նշել է, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։ «Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն: Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», - ասել է Փաշինյանը: Նա հանձնարարել է գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |