€31.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում տուրիզմի և ագրոոլորտի զարգացմանը

€31.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում տուրիզմի և ագրոոլորտի զարգացմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը€31.5 մլն կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը:

ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան համաձայնագրում նշվում է, որ դրամաշնորհը կտրբի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ),Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի (ՀՆՀ) միջոցներից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գույքի կամ ֆինանսական պարտավորությունների հետ կապված որևէ համաֆինանսավորում չի տրամադրում։

Ծրագրի նպատակն է առաջ մղել Հայաստանի նորարարական տնտեսությունը մասնավոր հատվածի, ինչպես նաև զարգացման գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի ձեռնարկատերերին տրամադրվող ԵՄ աջակցության տեսանելիությունը: Ավելին, գործընթացների իրականացման հաջորդական մոտեցման շրջանակներում դրանով կպահանջվի ներգրավել ներդրողների միջազգային ցանց՝ կայուն տարածքային զարգացում և աճ ապահովելու համար:

Ծրագրով կստեղծվի Ստեղծարար կենտրոն, որը կաջակցի տնտեսական աճի և ընդլայնված սոցիալական ներգրավվածության համար խթան հանդիսացող ստեղծարար ոլորտը խթանելուն՝ ապահովելով թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մասնակցությունը։ Պլանավորված աջակցությունը հիմնված կլինի փոխգործակցության վրա և կամրապնդի միջոլորտային համագործակցությունը։ Ծրագիրը կօգտվի տարբեր ԵՄ ծրագրերից, այդ թվում՝ «ԵՄ-ն բիզնեսի համար», «Փորձնական տարածաշրջանային զարգացման ծրագիր», «ՓՄՁՄ» (Փոքր և միջին ձեռնարկությունների միջև մրցակցություն) և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---