«Ռեալը» ամռանը կարող է հրաժեշտ տալ Գարեթ Բեյլին

«Ռեալը» ամռանը կարող է հրաժեշտ տալ Գարեթ Բեյլին

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժեշտ տալ Գարեթ Բեյլին արդեն 2019-ի ամռանը:

Ուելսի հավաքականի 29-ամյա հարձակվողը չի դիմանում մադրիդյան ակումբում առկա մրցակցությանը, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով:

Ակումբի գործող մարզիչ Սանտյագո Սոլարին գերադասում է Բեյլի դիրքում տեսնել 18-ամյա բրազիլացի Վինիսիուս Ջունիորին կամ իսպանացի Լուկաս Վասկեսին:

«Ռեալում» մտածում են առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բեյլին վաճառելու մասին: Հնարավոր է, ֆւոտբոլիստը դառնա կիսապաշտպաններ Էդեն Ազարի և Քրիստիան Էրիքսոնի տրանսֆերի գործարքի մի մասը:

Ընթացիկ խաղաշրջանում Բեյլը 12 գոլի հեղինակ է դարձել 30 հանդիպման ընթացքում: Սակայն հունվարի 27-ից, խաղադաշտ վերադառնալով վնասվածքից հետո, նա ընդամենը 2 անգամ է ընդգրկվել «Ռեալի» մեկնարկային կազմում:

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013-ին «Տոտենհեմից»: 2019-ի փետրվարի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը մոտ 50 մլն եվրո է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---