Սարգսյանի հրաժարականից 9 ամիս անց ՀՀ-ում ծնելիությունը մի փոքր աճել է

Սարգսյանի հրաժարականից 9 ամիս անց ՀՀ-ում ծնելիությունը մի փոքր աճել է

PanARMENIAN.Net - 2019-ի հունվարին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից 9 ամիս անց, Հայաստանում ծնելիությունն աճել է:

Սարգսյանը հրաժարական է տվել 2018 թվականի ապրիլի 23-ին:

PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2018-ի հունվարին ծնվել է 2909 երեխա, իսկ ընթացիկ տարվա հունվարին՝ 2975, ինչը 2.26%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ընդ որում, ՀՀ-ում տարիներ ի վեր ծնելիության ցուցանիշն անկման մեջ է եղել:

Մասնավորապես, 2016-ի հունվարին ծնելիության անկում էր գրանցվել, նվազումը շարունակվել է մինչև 2018-ի հունվարը ներառյալ. 2016-ի հունվարին ծնվել է 3225 երեխա, 2017-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 3042 երեխայի:

Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո 14 Նիկոլ է ծնվել, 2017-ին՝ 3»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---