Թուրքիան ՀՀ հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում

Թուրքիան ՀՀ հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։ Զորավարժությանը մասնակցում է 1.446 զինծառայող, օգտագործվում է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ, հայտնում է Ermenihaber-ը։

Ինչպես հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներից մեկը։

Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։ Զորավարժության շրջանակներում մշակվել է ռազմական գործողությունների հատուկ սցենար։ Գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է եղել, որ բոլոր գործողություններն իրականացվել է ձնառատ պայմաններում և բարդ տեղանքում։

Թուրքական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ զորավարժություններին հետևել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակամուրջի միջոցով։

Զորավարժության ժամանակ Թուրքիայի զինված ուժերն օգտագործել են թուրքական արտադրության մի շարք զինատեսակներ, ինչպիսիք են Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, Atak, Skorsky (ամերիկյան) տեսակի ռազմական ուղղաթիռները, Cirit և UMTAS տեսակի հրթիռները:

Բացի մարտական առաջադրանքներ կատարելուց իրականացվել են փրկարարական գործողություններ։

Զորավարժության ընթացքին հետևել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---